Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրամայել դադարեցնել հարվածները Ուկրաինայի տարածքին ընտրությունների օրը, եթե Կիևն «իսկապես մտադիր է ընտրություններ անցկացնել»։ Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը կդիտարկի հարվածների դադարեցման հարցը բացառապես քվեարկության գործընթացի տևողությամբ։
«Նախագահն արդեն խոսել է այդ մասին, սակայն ես կարող եմ նրա անունից ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ եթե Կիևն իսկապես ցանկանում է ընտրություններ անցկացնել, ապա Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ Գերագույն գլխավոր հրամանատարը, պատրաստ կլինի հրաման տալ՝ ընտրությունների օրը Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ չհասցնելու վերաբերյալ։ Հենց ընտրությունների օրը։ Սա շատ կարևոր հստակեցում է», – ասել է Պեսկովը։