Զելենսկին մարտի դաշտում շունչ քաշելու հնարավորության չի արժանացել․ Լավրով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտադաշտում շունչ քաշելու հնարավորություն չի վաստակել և փորձում է օգտագործել ցանկացած նախաձեռնություն՝ Կիևի համար ձեռնտու պայմաններով ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցումն ապահովելու համար: Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը կեղծ է համարել Զելենսկու զարմանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքված «էներգետիկ զինադադարի» մասին հայտարարության վերաբերյալ: Նախարարը հիշեցրել է, որ համաձայնագրի մասին հարցին ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ չի լսել դրա մասին և պարզաբանումներ է խնդրել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կարծիքով՝ Կիևի կողմից հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունները նպատակ ունեն ժամանակ շահել՝ վերախմբավորվելու և եվրոպական երկրներից նոր զենք ստանալու համար:

Leave a comment