ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում հանդիսավորությամբ նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։
Անդրադարձանք հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացմանը, խաղաղության ամրապնդմանը և երկկողմ համագործակցության նոր հնարավորություններին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)