https://arm.sputniknews.ru/20261012/krpakaterery-tigran-avinjani-dem-hancagvortsutjan-masin-haghvordum-knerkajacnen-107982590.html
Կրպակատերերը Տիգրան Ավինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն
Կրպակատերերը Տիգրան Ավինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն
Sputnik Արմենիա
Կրպակատերերը պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T13:47+0400
2026-10-12T13:47+0400
2026-10-12T13:49+0400
հայաստան
երևանի քաղաքապետարան
տիգրան ավինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107980855_0:0:1600:900_1920x0_80_0_0_25d3d6ffe3cb4eb0383b39a5c2202758.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի Շինարարների փողոցում կրպակներ ունեցող քաղաքացիներից մի քանիսը որոշել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այդ մասին հայտնեց կրպակատեր Դավիթ ՆահապետյանըՆա նշեց, որ ոչ միայն իրենց, այլև մի շարք տնտեսվարողների փաստաբաններն արդեն համապատասխան փաստաթուղթ են պատրաստել, որը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, պատճենն էլ փոխանցվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական կարգադրությամբ քաղաքապետարանը նախաձեռնել է մեզ պատկանող գույքերի քանդման աշխատանքներ։ Տեղյակ ենք, որ 13․10․2026թ․ ցանկանում են Կադաստրի կոմիտեի վավեր վկայականով մեզ սեփականության իրավունքով պատկանող գույքերը քանդել»,- նշված է հաղորդման մեջ։Պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107980855_206:0:1406:900_1920x0_80_0_0_9ea1e7cca0841b94cc18e5ea3cbf17d3.jpg.webp
հայաստան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան
հայաստան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան
Կրպակատերերը պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի Շինարարների փողոցում կրպակներ ունեցող քաղաքացիներից մի քանիսը որոշել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։
Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այդ մասին հայտնեց կրպակատեր Դավիթ Նահապետյանը
Նա նշեց, որ ոչ միայն իրենց, այլև մի շարք տնտեսվարողների փաստաբաններն արդեն համապատասխան փաստաթուղթ են պատրաստել, որը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, պատճենն էլ փոխանցվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական կարգադրությամբ քաղաքապետարանը նախաձեռնել է մեզ պատկանող գույքերի քանդման աշխատանքներ։ Տեղյակ ենք, որ 13․10․2026թ․ ցանկանում են Կադաստրի կոմիտեի վավեր վկայականով մեզ սեփականության իրավունքով պատկանող գույքերը քանդել»,- նշված է հաղորդման մեջ։
Պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։