Ատոմակայանի հարցով դեռևս վերջնական որոշում չկա, առկա են բազմաթիվ առաջարկներ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Ատոմակայանի հարցով դեռևս վերջնական որոշում չկա, առկա են բազմաթիվ առաջարկներ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Ատոմակայանի հարցով դեռևս վերջնական որոշում չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Հարցին՝ հայկական կողմը հակվա՞ծ է ռուսական առաջարկին՝ նա ասաց, թե ուսումնասիրվում են բոլոր առաջարկները։

«Շուկայում առկա են բազմաթիվ առաջարկներ, գին, որակ, համապատասխանություն… մասնագիտական կարծիքների հիման վրա վերջնական որոշում կկայացվի, այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են»,- հավելեց նա։

Leave a comment