ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը

Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը՝ իր սահմանափակող ցուցակներում ավելացնելով ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 նոր անուն և կազմակերպություն։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։

«ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր հաստատեցին ռուսական ռազմաարդյունաբերական համալիրին թիրախավորող պատժամիջոցների ցուցակներում շուրջ 1600 նոր անվանումների ընդգրկումը», – ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կալլասն այդ մասին տեղեկացրել է X սոցիալական հարթակում։

Նոր սահմանափակումները Ռուսաստանի դեմ ԵՄ-ի վերջին՝ 22-րդ պատժամիջոցային փաթեթի մաս են կազմում։ Սև ցուցակում ընդգրկված են ընկերություններ և անհատներ, որոնց ԵՄ-ն կապում է Ռուսաստանի պաշտպանական ոլորտի հետ։

Leave a comment