Բիոհաքինգը, որն ուղղված է սեփական առողջության «կառավարմանը», կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների բացթողմանը և օրգանիզմում առկա խնդիրների սրմանը։ Այս մասին «Իզվեստիա» (Izvestia) թերթին տված հարցազրույցում նշել է ընդհանուր պրակտիկայի բժիշկ և սրտաբան Դենիս Պրոկոֆեւը։
«Ավանդական բժշկությունն աշխատում է ռիսկի գործոնների ուղղությամբ. այն վերահսկում է խոլեստերինի, գլյուկոզայի և զարկերակային ճնշման մակարդակները, ինչպես նաև դեղամիջոցներ է կիրառում հիվանդությունների զարգացումը կանխելու համար։ Մինչդեռ բիոհաքերները փորձում են անմիջապես իդեալական վիճակի բերել կենսական բոլոր գործընթացները»,- պարզաբանել է մասնագետը։
Բժշկի խոսքով՝ բիոհաքինգի մեթոդներին դիմող մարդիկ հաճախ անտեսում են ախտորոշիչ հիմնական հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են բոլորին։
Փորձագետն ընդգծել է, որ նախքան առողջության օպտիմալացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելը, անհրաժեշտ է ստեղծել համապատասխան հիմք։ Կարևոր է կայունացնել զարկերակային ճնշումն ու սրտի զարկերի հաճախականությունը, ինչպես նաև ապահովել լիպիդային փոխանակության պատշաճ վերահսկողություն։ Հակառակ դեպքում՝ առկա է լուրջ հիվանդությունների զարգացման վտանգ։