ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Ռոնալդ Ռեյգան կենտրոնում, տեղի է ունեցել ՀՀ անկախության հռչակման 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ առևտրի գծով փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիբարիդյանը։
«Անդրադարձանք հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացմանը, խաղաղության ամրապնդմանը և երկկողմ համագործակցության նոր հնարավորություններին»,- ասվում է գրառման մեջ։