ՌԴ ՊՆ–ում ռազմական նշանակության նեյրոցանցերի ուսուցման ծառայություն է ստեղծվել

Բաժանորդագրվել

Նեյրոցանցերի ուսուցմամբ զբաղվող ավելի քան 40 կազմակերպություն արդեն միացել է ծառայությանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ անօդաչու համակարգերի մշակողների համար սեփական ծառայություն է ստեղծել` ռազմական նշանակության նեյրոցանցերի ուսուցման նպատակով։

«ՌԴ ՊՆ–ում ստեղծվել է ծառայություն, որը դրոնների մարտական օգտագործման օբյեկտիվ հսկողության տվյալների հասանելիություն է տալիս անօդաչու համակարգերի մշակողներին՝ ռազմական նշանակության նեյրոցանցերի ուսուցման նպատակով», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նոր ծառայությունը անօդաչու համակարգերի մշակողներին հնարավորություն է տալիս մուտք գործել մասնագիտացված պահոց, որը FPV և այլ տեսակի անօդաչուների կիրառման պատրաստի տեսանյութեր է տրամադրում։

Ինչպես նշել է ՌԴ ՊՆ փոխնախարար և նախագծի ղեկավար Դմիտրի Շչերբինինը, այս պահին ծառայությանն ավելի քան 40 կազմակերպություն է միացվել, որոնք զբաղվում են նեյրոցանցերի ուսուցմամբ, այդ թվում՝ դրանք իրենց մարտական անօդաչու համակարգերում ինտեգրելու համար։

ՌԴ ՊՆ–ի մասնագետները նաև արհեստական բանականության համակարգերի մեքենայական ուսուցման համար տվյալների ճանաչման միասնական դասակարգիչ են ստեղծել, ինչը թույլ է տալիս մշակողներին տվյալների բազայի հետ աշխատել արդյունավետ, համակարգված և միասնական հայեցակարգով։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, որ ռազմական ոլորտում արհեստական բանականության ներդրումը իր գլխավորած նախարարության առաջնահերթ նախագծերից մեկն է։

ՌԴ զինուժը կրկին հարվածներ է հասցրել ուկրաինական նավերին և նավահանգիստներին. ՊՆ

Leave a comment