Վաշինգտոնից Ամստերդամ ուղևորվող ամերիկյան «United Airlines» ավիաընկերության ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրա տագնապի ազդանշան է ուղարկել և շրջվել դեպի Կանադա՝ ըստ «Flightradar24» ծառայությունը։
«Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է արձակել և փոխել ընթացքը՝ ուղղություն վերցնելով դեպի Սենթ Ջոնս», – ասված է ծառայության հայտարարության մեջ։
Կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 20:47-ին (երկուշաբթի՝ Երևանի ժամանակով 04:47-ին), Վաշինգտոնից օդ բարձրացած Boeing 767 ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ընթացքում ազդանշան է ուղարկել՝ «Squawk 7700», որը վկայում է «ընդհանուր արտակարգ իրավիճակի» մասին։
Օդանավը շրջադարձ է կատարել և այժմ շարժվում է դեպի Կանադայի «Սենթ Ջոնս» միջազգային օդանավակայան։
«7700»-ը ունիվերսալ կոդ է, որը օդաչուները սահմանում են բորտում ընդհանուր արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում, սակայն պարտադիր չէ, որ անմիջականորեն կապված լինի աղետի վտանգի հետ։