ՏԵՍԱՆՅՈւԹ․ Իրար «կռիլո» քսած երկու մեքենան կարող է 2 կմ-անոց խցանում ստեղծել. Ավինյան

Շարունակելով երթևեկության խնդիրների ու խցանումների մասին խոսքը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Հաջորդ խնդիրը ավտովթարներ են, 50-ից 80 հազար դրամանոց իրար կռիլո քսած երկու ավտոն կարող են կանգնեցնել, երկու կմ-անոց խցանում ստեղծել: Հիշեցնեմ՝ օրենքով տուգանք ենք դրել 15 րոպեից ավելի վթարի դեպքում, եթե լուրջ հետևանքներ չկան… Սիրելի՛ երևանցիներ, եթե վթար է եղել, առողջական հետևանքներ չկան, հատկապես եթե պիկ ժամի է, 15 րոպեից ավելի կայանելու դեպքում կարող եք տուգանվել: Սիրելի՛ ապահովագրական ընկերություններ, սա ձեզ ևս մեսիջ է, չի կարելի ավելին պահանջել մարդկանցից: Այսինքն՝ մարդիկ նկարեցին, պետք է շարժվեն, գնան»:

Leave a comment