Գնդեվազում 34-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով կողաշրջված հայտնվել է մրգատու այգում․ Shamshyan

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ջերմուկ տանող ճանապարհին, Գնդեվազ բնակավայրի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Վրեժ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Leave a comment