Picsart-ը ներառվել է աշխարհի top-10 AI-հավելվածների շարքում. 2,5 միլիարդ ներբեռնում և թիմ Երևանում

Հայաստանում ստեղծված Picsart-ը մտել է աշխարհի ամենահանրաճանաչ AI-հավելվածների տասնյակ: Sensor Tower-ի 2026 թվականի օգոստոսի տվյալներով՝ ծառայությունը զբաղեցրել է 8-րդ տեղը Andreessen Horowitz (a16z) վենչուրային հիմնադրամի կողմից հրապարակված գեներատիվ արհեստական բանականությամբ աշխատող մոբայլ հավելվածների վարկանիշային աղյուսակում:

Picsart-ը առաջին տասնյակում հայտնվել է ChatGPT-ի, CapCut-ի, Gemini-ի, Canva-ի և Microsoft Copilot-ի կողքին՝ շրջանցելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Claude-ը, DeepSeek-ը, Meta AI-ը, Grok-ը, Perplexity-ն, Notion-ը, Bing-ը, Adobe Express-ը, Character-ը, Qwen-ը և Suno-ն:

Ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում 2011 թվականին Հովհաննես Ավոյանի կողմից: Այսօր նրա հավելվածներից օգտվում են ավելի քան 100 միլիոն բովանդակություն ստեղծողներ (content creators) և ընկերություններ ամբողջ աշխարհում, իսկ ներբեռնումների քանակը գերազանցել է 2,5 միլիարդը: Picsart-ը պահպանում է իր թիմը Երևանում՝ աշխարհի այլ երկրներում գտնվող գրասենյակներին զուգահեռ:

Հայկական ստարտափից մինչև 8-րդ տեղ խոշորագույն AI-հավելվածների շարքում. սա Հայաստանում ստեղծված տեխնոլոգիական նախագծի ամենանշանակալի հաջողություններից մեկն է:

Alpha News

Leave a comment