ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը Աստանայում մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովի եզրափակիչ մրցանակաբաշխությանը:
Պաշտոնական միջոցառմանը պարգևատրվել են տարվա լավագույն AI և թվային նախագծերը՝ 7 հիմնական անվանակարգերում:
Լավագույններին մրցանակները հանձնել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը:
Միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների պետական այրեր, տեխնոլոգիական առաջատար ընկերությունների, վենչուրային ֆոնդերի և ստարտափների ներկայացուցիչներ, միջազգային հայտնի գործիչներ ( այդ թվում՝ Ավստրիայի նախկին կանցլեր, «Dream» ընկերության համահիմնադիր Սեբաստիան Կուրցը):
Համաժողովը հնարավորություն է ընձեռել քննարկելու արհեստական բանականության ոլորտի զարգացման, էկոհամակարգի ընդլայնման և միջազգային համագործակցության խորացման հեռանկարները։