Բաժանորդագրվել
Ինժեներներն առաջին հերթին վերականգնում են այն ծառայությունները, որոնցից ամենաշատն են մարդիկ օգտվում:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. «Yandex» ընկերության ծառայություններնը խափանումից հետո աստիճանաբար վերականգնվում են: Այս մասին ասվում է «Yandex»-ի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ մինչ այդ ընկերությունը հայտնել էր իր տվյալների կենտրոնների ենթակառուցվածքի վնասման մասին, ինչի պատճառով որոշ ծառայությունների աշխատանքի խափանումներ էին եղել:
Վերականգնվում է «Ալիսա», «Որոնում», «Յանդեքս քարտեզներ», «Տաքսի», «Փոստ» և այլ ծառայությունների հասանելիությունը, սակայն դրանց որոշ գործառույթներ դեռևս հասանելի չեն:
Ինժեներներն առաջին հերթին վերականգնում են այն ծառայությունները, որոնցից ամենաշատն են մարդիկ օգտվում: Աշխատանքներ են տարվում նաև բոլոր տարածքներում ծառայությունների ամբողջական վերականգնման ուղղությամբ: