«Արհեստական շնչառություն» անշարժ գույքի շուկային. Փաշինյանի հայտարարության հետքերով

https://arm.sputniknews.ru/20261011/arhestakan-shncharutjun-ansharzh-gujqi-shukajin-pashinjani-hajtararutjan-hetqervov-107761374.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0b/05/50906834_176:0:1600:1068_1920x0_80_0_0_438e75a6c68fc45ab314ca32e36c8584.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, անշարժ գույք, նիկոլ փաշինյան

հայաստան, անշարժ գույք, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Անշարժ գույքի ոլորտի փորձագետը նշում է` համաշխարհային պրակտիկայում ընդունված չէ, որ այս կամ այն երկրի կառավարությունները, առավել ևս՝ կառավարության ղեկավարները, հրապարակային հայտարարություններով փորձեն բարձրացնել գները, քանի որ դա որևէ լավ բանի չի հանգեցնում։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «արհեստական շնչառության» փորձ է անշարժ գույքի շուկան անկումից փրկելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց անշարժ գույքի հարցերով անկախ փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը։

Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակմ հայտարարեց, որ Երևանի կենտրոնում բնակարանների մեկ քառակուսի մետրը երբեմն վաճառվում է «աներևակայելի 8 հազար դոլարով», իսկ բնակարանների թանկացումը հանգեցնում է սեփականատերերի գույքի կապիտալիզացիայի աճի։ Ըստ նրա` քաղաքացին տանը նստած, ոչինչ չանելով հարստանում է։

«ՀՀ վարչապետ կողմից բնակարանի գնի վերաբերյալ կոնկրետ թիվ հնչեցնելը փաստացի նշանակում է շուկայական գին թելադրելու փորձ, վարչապետը որոշակի ուղենիշ է սահմանում, ինչը անխուսափելիորեն կարող է ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ անշարժ գույքի շուկայի համար»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` նմանատիպ հայտարարությունները փորձեր են` անշարժ գույքի շուկայում փնտրելու նոր, միամիտ հաճախորդների՝ սփյուռքահայերի, արտասահմանցիների, որոնք կապիտալ ունեն և պատրաստ են ակտիվներ գնել Հայաստանում՝ դրանով գոնե մի փոքր երկարաձգելով անշարժ գույքի շուկայում առկա հոգեվարքը։ Սակայն, ըստ փորձագետի, իրականում շատ ուշ է, քանի որ վերջին 2 տարում Հայաստանի անշարժ գույքի շուկան գերտաքացել է` մոտենալով վտանգավոր սահմանագծի։

«Ուռճացված «փուչիկը» կարող է պայթել՝ տնտեսության համար բոլոր անկանխատեսելի հետևանքներով։ Օրինակ` ԱՄՆ-ում 2006–2007 թվականների` անշարժ գույքի շուկայի փլուզումը վերաճեց 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, Ճապոնիայում 1990–1991 թվականների ճգնաժամից հետո երկիրը մտավ «կորուսյալ տասնամյակ» անվանվող լճացման շրջան, Չինաստանում 2021 թվականի ճգնաժամը հանգեցրեց այսպես կոչված հիփոթեքային բոյկոտների՝ քաղաքացիների կողմից վարկերի մարումը զանգվածաբար դադարեցնելուն, Իսպանիայում ճգնաժամ եղավ 2008 թվականին, երբ ֆինանսական «փուչիկի» պայթյունը հանգեցրեց կառուցապատողների սնանկացմանը և բանկային համակարգի փլուզմանը»,- ասաց փորձագետը։

Նա նմանատիպ սցենարով իրավիճակի աղետալի զարգացման նախադրյալներ է տեսնում նաև Հայաստանում։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կենտրոնական բանկում ուշացումով հասկացել են վտանգը և սկսել հակաճգնաժամային քայլերի իրականացնել։ Մեր երկրի գլխավոր դրամատունը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը`փորձելով «սառեցնել» գերտաքացած շուկան և վերահսկողության տակ վերցնել անշարժ գույքի գները։

«Անշարժ գույքի շուկայում իրավիճակը այնքան վատ է, որ կառավարության նիստում Փաշինյանի հնչեցրած մտքերը հիշեցնում էին անշարժ գույքի շուկայում «արհեստական շնչառության» փորձ։ 8 հազար դոլար գնի մասին լսելով՝ քաղաքի կենտրոնում անշարժ գույքի սեփականատերերը ավտոմատ կերպով իրենց օբյեկտների համար բարձր գին կսահմանեն։ Իսկ սա իրենից չի ենթադրում ներդրումների խրախուսում»,– ասաց նա։

Համաշխարհային պրակտիկայում, նրա խոսքով, ընդունված չէ, որ այս կամ այն երկրի կառավարությունները, առավել ևս՝ կառավարության ղեկավարները, հրապարակային հայտարարություններով փորձեն բարձրացնել գները, քանի որ դա որևէ լավ բանի չի հանգեցնում։

«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ նախանձում նրա կադրային կազմի առումով։ Եթե նրա խորհրդականների թվում լիներ գոնե տնտեսագիտության երրորդ կուրսի ուսանող, նրան կհուշեր, որ նման կերպ այս թեմայի մասին խոսել պետք չէ»,– ընդգծեց փորձագետը։

Վերլուծելով Հայաստանի իշխանությունների՝ անշարժ գույքի շուկայում գների իբր սրընթաց աճի մասին աղմկահարույց հայտարարություններ հնչեցնելու շարժառիթները՝ Հովհաննիսյանը եզրակացրել է, որ կառավարությունը փորձում է բարձրացնել երկրի ՀՆԱ-ն, քանի որ դա հնարավորություն է տալիս ավելացնել պետական պարտքը և գտնել գոնե որոշակի ֆինանսական միջոցներ՝ որպես փրկօղակ։

Այդպիսով, ըստ փորձագետի, պետությունը ձևավորում է բյուջետային եկամուտներ` խթանելով ՀՆԱ-ի աճը՝ անշարժ գույքի ոլորտի հաշվին։

«Ավելի բարձր ՀՆԱ-ն նրանց թույլ է տալիս մեծացնել պետական պարտքը։ Այս մեխանիզմից ստիպված են օգտվել, քանի որ երկրում արտադրական հատվածը զարգացած չէ, իսկ տնտեսությունը հենված է հանքարդյունաբերության արտադրանքի արտահանման, զբոսաշրջության և անշարժ գույքի վրա»,– կարծում է մասնագետը։

Փորձագետը մանիպուլյացիա է համարում նաև գների 20 տոկոսով աճի մասին հաղորդագրությունները։ Ըստ նրա` եթե ավելի խորն ուսումնասիրենք իրավիճակը, ապա պարզվում է, որ յուրաքանչյուր գործարքի իրական գինը, օրինակ, Երևանի կենտրոնում կազմել է մոտ 2600 դոլար մեկ քառակուսի մետրի համար, իսկ անշարժ գույքի վաճառքի հայտարարությունների համաձայն` մայրաքաղաքի կենտրոնում 4000 դոլարից ցածր առաջարկներ գրեթե չկան։

«Արդյունքում սեփականատերը, որը նախկինում բնակարանը վաճառքի էր հանել 4000 դոլարով, լսում է նման լուրերը, հիմք է ընդունում 20 տոկոս աճը և գինը բարձրացնում մինչև 5000 դոլար։ Դրա հետևում կարող է կանգնած լինել կառուցապատողների՝ երկրորդային շուկայի մասնակիցներին մոլորեցնելու ձգտումը։ Երկրորդային շուկայում բարձր գները պահպանելով՝ նրանք ապահովում են սեփական օբյեկտների հաջող վաճառքը։ Սակայն փաստացի դա կարող է վերածվել երկրորդային շուկայի համար գնային ծուղակի»,– ասաց նա։

Հովհաննիսյանն ընդգծեց` մեր մեդիադաշտն ակտիվորեն զբաղվում է լայնածավալ մանիպուլյացիաներով։

«Եթե չհաշվենք ձեր լրատվամիջոցը, որը հայտարարեց, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսակցությունները որևէ հիմք չունեն, մնացած բոլոր լրատվամիջոցները՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ, այդ պատմությունը ներկայացրին որոշակի տեսանկյունից։ Նրանք մեծացրին վարձակալության գների աճի սպասումները։ Պատճառն այն էր, որ վարձակալության գներն ու անշարժ գույքի գները տարանջատվել էին, և վարձավճարները պետք էր բարձրացնել՝ ցածր եկամտաբերության պատճառով բնակարանների զանգվածային վաճառքը կանխելու համար։ Սա համահունչ է ավելի վաղ հնչեցրած այն պնդումներին, թե այստեղ կգա 2 միլիոն փախստական Իրանից։ Բայց դա երբեք տեղի չի ունենա»,– ասաց Հովհաննիսյանը։

Փորձագետի տեսանկյունից՝ վարձակալության գների արհեստականորեն «տաքացվող» աճն ուղղակիորեն հակասում է զբոսաշրջային հոսքի ցուցանիշներին։ Նա նշեց՝ հուլիսին զբոսաշրջային հոսքը նվազել է 24 տոկոսով, իսկ օգոստոսին՝ 32 տոկոսով։ Հովհաննիսյանի կանխատեսմամբ՝ այս միտումը կպահպանվի, և սեպտեմբերի ցուցանիշը կնվազի առնվազն 30 տոկոսով։ Այսպիսով, քանի որ զբոսաշրջիկների թիվը նվազել է, Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գները չպետք է աճեին։ Այնուամենայնիվ, դրանց թանկացման սպասումներ են ձևավորվել։ Անշարժ գույքի բազմաթիվ սեփականատերեր սկսել են միմյանց հարցնելով և խորհուրդներ ստանալով արհեստականորեն բարձրացնել իրենց բնակարանների վարձավճարները։

Leave a comment