https://arm.sputniknews.ru/20261011/tvoshakarun-hrdehic-erekhanerin-prkelu-hamar-arzhanacel-e-tigran-qevosajani-anvan-mrcanaki-107963486.html
Թոշակառուն հրդեհից երեխաներին փրկելու համար արժանացել է Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի
Թոշակառուն հրդեհից երեխաներին փրկելու համար արժանացել է Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի
Sputnik Արմենիա
Թոշակառուն փորձել է փրկել նաև մյուսներին, սակայն այրվող բնակարանի դուռը բացել չի հաջողվել։ 11.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-11T19:03+0400
2026-10-11T19:03+0400
2026-10-11T19:03+0400
տիգրան քեոսայան
մրցանակ
մարգարիտա սիմոնյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107488032_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b662760cb94dcbadec9da53cd78dc216.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի- Sputnik. Ամուրի Կոմսոմոլսկի բնակիչ, թոշակառու ԻգորՎոլշտեյնը մեկ միլիոն ռուբլի է ստացել հրդեհի ժամանակ երկու երեխաների փրկելու համար: Այս մասին Telegram-ում հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։Տղամարդը դարձել է Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի դափնեկիր։Սիմոնյանի խոսքով՝ թոշակառուն փորձել է փրկել նաև բնակարանում գտնվող մյուս մարդկանց, սակայն դուռը բացել չի հաջողվել։ Հրդեհի հետևանքով զոհվել են 4 երեխա և նրանց մայրը:Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը հիմնադրել է Մարգարիտա Սիմոնյանն այն բանից հետո, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի մանկավարժներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը, որոնք վտանգելով իրենց կյանքը՝ երեխաներին պաշտպանել էին դանակով զինված ոչ ադեկվատ տղամարդուց: Մրցանակի չափը 1 մլն ռուբլի է, մրցանակակիրներին Սիմոնյանն անձամբ է որոշում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107488032_217:0:2948:2048_1920x0_80_0_0_5113d3828bca9e359c7e352a5972e5a2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան քեոսայան, մրցանակ, մարգարիտա սիմոնյան
տիգրան քեոսայան, մրցանակ, մարգարիտա սիմոնյան
Բաժանորդագրվել
Թոշակառուն փորձել է փրկել նաև մյուսներին, սակայն այրվող բնակարանի դուռը բացել չի հաջողվել։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի- Sputnik. Ամուրի Կոմսոմոլսկի բնակիչ, թոշակառու ԻգորՎոլշտեյնը մեկ միլիոն ռուբլի է ստացել հրդեհի ժամանակ երկու երեխաների փրկելու համար: Այս մասին Telegram-ում հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Տղամարդը դարձել է Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի դափնեկիր։
Բնակելի շենքում բռնկված հրդեհի ժամանակ Վոլշտեյնը երկու աղջիկների օգնել է այրվող բնակարանից դուրս գալ հարևան պատշգամբով: Ավագը՝ տասնամյա աղջիկը, նախ նրան է հանձնել կրտսեր քրոջը, իսկ հետո ինքն է տեղափոխվել։
Սիմոնյանի խոսքով՝ թոշակառուն փորձել է փրկել նաև բնակարանում գտնվող մյուս մարդկանց, սակայն դուռը բացել չի հաջողվել։ Հրդեհի հետևանքով զոհվել են 4 երեխա և նրանց մայրը:
Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը հիմնադրել է Մարգարիտա Սիմոնյանն այն բանից հետո, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի մանկավարժներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը, որոնք վտանգելով իրենց կյանքը՝ երեխաներին պաշտպանել էին դանակով զինված ոչ ադեկվատ տղամարդուց: Մրցանակի չափը 1 մլն ռուբլի է, մրցանակակիրներին Սիմոնյանն անձամբ է որոշում։