Թաիլանդի իշխանությունները մտադիր են պետական ծառայողների համար ներդնել վաղաժամ կենսաթոշակի անցնելու ծրագիր, որպեսզի ամեն տարի պետական ապարատի թվաքանակը կրճատեն մոտ 5%-ով և նվազեցնեն բյուջետային ծախսերը։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Պակորն Նիլպրապանտը, գրում է Bloomberg գործակալությունը։
Ակնկալվում է, որ ծրագիրը կսկսի գործել 2027 ֆինանսական տարում։ Առաջին փուլում այն կտարածվի 50 տարեկանից բարձր աշխատակիցների վրա։
Միևնույն ժամանակ, երկրի փոխվարչապետը հայտնել է, որ վաղաժամ կենսաթոշակի անցնելու հնարավորություն կսահմանվի նաև 40 տարեկանից սկսած աշխատողների համար, եթե նրանք ունեն առողջական խնդիրներ կամ հարազատների խնամքի անհրաժեշտություն։
Նախաձեռնությունը միտված է պետության ծախսերի կրճատմանը՝ պետական հատվածի աշխատողների թվի աստիճանական նվազեցման հաշվին։