Ուկրաինային նոր նախագահ է պետք. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար եկել է նոր նախագահ ընտրելու ժամանակը։ Այս մասին նա ասել է Թենեսի մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «բազմիցս» հնարավորություն է ունեցել կարգավորելու հակամարտությունը, սակայն չի օգտվել այդ հնարավորությունից։

Ես առաջարկում եմ նոր առաջնորդ գտնել, որը կկարողանա գործարք կնքել։ Նա (Զելենսկին) կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց ինչ-ինչ պատճառներով երբեք դա չի արել»,- Թենեսի մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը։

 

Leave a comment