Հայ գրականության ըմբոստ կինը․ Երևանում Շուշանիկ Կուրղինյանին նվիրված ցուցահանդես է բացվել

Բաժանորդագրվել

Ցուցադրությունը ներկայացնում է նաև Շուշանիկի և ամուսնու՝ Արշակ Կուրղինյանի մեծ սիրո պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Գրականության և արվեստի թանգարանում այսօր տեղի ունեցավ նշանավոր գրող, հասարակական ակտիվիստ Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացումը։

«Ըմբոստ կինը» խորագրով ցուցադրությունը կազմված է թանգարանում պահպանվող նրա հարուստ արխիվի վրա։ Նախաձեռնողների խոսքով՝ ցուցադրությունը ներկայացնում է ոչ միայն սոցիալական անհավասարության դեմ պայքարող և հայրենիքի ճակատագրով ապրող գրողին, այլև ըմբոստ ու միաժամանակ ընտանիքին նվիրված, սիրող կնոջը՝ անտիպ սիրային նամակագրության միջոցով։

Ցուցադրությունը ներկայացնում է նաև Շուշանիկի և ամուսնու՝ Արշակ Կուրղինյանի մեծ սիրո պատմությունը։

Շուշանիկ Կուրղինյանը համարվում է հայ առաջին ֆեմինիստ գրողը։ «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի համահիմնադիր Զառա Հովհաննիսյանը հիշում է, որ տարիներ առաջ երիտասարդ ակտիվիստներով ընթերցում էին Կուրղինյանի բանաստեղծությունները, ոգեշնչվում նրա ուժով և ոգեկոչում նրան, որ օգնի իրենց ակտիվիզմի ճանապարհին։

Leave a comment