Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով

Հասարակություն

10.10.2026 | 15:45

Հոկտեմբերի 10-ին հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն, սակայն, չի հստակեցնում՝ վարույթը քննվում է սպանության, թե ինքնասպանության հատկանիշներով։

«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։

Արաքս Մամուլյան

Leave a comment