Թուրքիայում առաջարկում են ծխախոտային արտադրանքը վաճառել միայն անձը հաստատող փաստաթղթով

Բաժանորդագրվել

Օրինագիծը ծխախոտային արտադրանքի վաճառքի նոր կանոններ է նախատեսում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները մտադիր են պարտավորեցնել գնորդներին ծխախոտ գնելիս անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։ հանրապետության առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն հայտնել է, որ համապատասխան օրինագիծը մտադիր են խորհրդարան ներկայացնել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։

«Ծխախոտի վաճառքը կիրականացվի անձը հաստատող փաստաթղթով։ Գործելու է նույնականացման համարը նշելու պահանջ», – հայտարարել է նախարարը։

Մեմիշօղլուի խոսքով՝ օրինագիծը ծխախոտի արտադրանքի վաճառքի նոր կանոններ է նախատեսում:

Նա հայտնել է, որ անցյալ տարի Թուրքիայում վաճառվել է մոտ 160 միլիարդ ծխախոտ, ինչը համապատասխանում է մոտ 8 միլիարդ տուփի: Նա շուկայի տարեկան շրջանառությունը գնահատել է 20-30 միլիարդ դոլար։

Leave a comment