Բուհերի ընդունելության քննություններում փոփոխություններ չե՞ն նախատեսվում

Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում բակալավրի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելությունը նախատեսվում է կազմակերպել գործող մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի հիման վրա։

Նախատեսված է ընդունելության նոր սկզբունքները կիրառել 2030-2031 ուսումնական տարվանից։ Վերջնական ցանկը կհստակեցվի կառավարության որոշման ընդունումից և պաշտոնական հրապարակումից հետո։

Նախագծով առաջարկվում է հաստատել պետական և ոչ պետական բուհերի՝ լրիվ և մասնակի բեռնվածությամբ կրթական ծրագրերի մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։

Հաստատման ներկայացված ցանկում կներառվեն – ուսուցման ձևը՝ լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, մասնագիտություններն՝ ըստ բուհերի, յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված ընդունելության քննությունների առարկաները, քննության ձևը՝ մրցութային կամ ոչ մրցութային։

Ընդունելության միասնական պայմաններ կապահովվեն պետական և ոչ պետական բուհերի դիմորդների համար՝ նույն մասնագիտության շրջանակում սահմանելով միասնական չափանիշներ և մուտքային պահանջներ։

Leave a comment