Հայտնի են նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արժեքները (PAN.am)

Նոր կենսաչափական փաստաթուղթը, որը մրցունակ է աշխարհում և անվտանգային բաղադրիչները համապատասխանում են ԵՄ գործող չափանիշներին, արժենալու է 28,650, իսկ նույնականացման քարտը՝ 5950 դրամ։ Այդ մասին հայտարարել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

Նա հայտնել է, որ նոր նմուշի կենսաչափական նույնականացման քարտը պարտադիր է լինելու 16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ անձնագիրը նախատեսված է լինելու բացառապես ճամփորդելու նպատակով, հայտնում է ՆԳՆ-ն:

«Հետևաբար, եթե չունեք սահմանահատման ծրագրեր, նոր նմուշի կենսաչափական անձնագիր ձեռք բերելու կարիք չի լինի»,-ասել է նա։

Դավթյանը հավելել է, որ նոր համակարգը քաղաքացուն ընձեռելու է ճշգրիտ նույնականացման հնարավորություն և իրավական ինքնության ու տվյալների բարձրագույն պաշտպանություն՝ բացելու է թվային հանրային ծառայությունների դռները, ազատելու է տարբեր գերատեսչությունների միջև տվյալներ փոխանցելու բեռից։

Նա նշել է նաև, որ սպասարկումը լինելու է ժամանակակից գրասենյակներում և արժանապատիվ պայմաններում, ինչը համեմատելի չէ հին նմուշի անձնագրի 1000 դրամ պետական տուրքի հետ:

Նոր կենսաչափական փաստաթղթերի տպագրությունն ու տրամադրումը կմեկնարկի 2026 թվականի նոյեմբերի 1-ից: նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կգործի 14, իսկ հաջորդ տարվա սկզբին՝ 23 գրասենյակ՝ թվային ծառայությունների նոր հնարավորություններով:

Leave a comment