Իրանի հարավ–արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել

Բաժանորդագրվել

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել Զահեդան քաղաքում՝ ոստիկանական ավտոմեքենայի երթևեկության ճանապարհին։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Fars-ը։

«Իրազեկ աղբյուրը հայտնել է Սիստան և Բելուջիստան նահանգի իրավապահ ուժերի պետի տեղակալի զոհվելու մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել նահանգի վարչական կենտրոն Զահեդան քաղաքում՝ ոստիկանական ավտոմեքենայի երթևեկության ճանապարհին։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ պայթյունի հետևանքով մի քանի տուժած կա։

Իրանի հարավ–արևելքում հարձակվել են ոստիկանների վրա. զոհեր կան

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում պարբերաբար բախումներ են տեղի ունենում ուժայինների և զինված խմբավորումների միջև։

Leave a comment