«Ինքը կարող էր նաև ասել, որ մենք հանցագործներ ենք, իսկ ադրբեջանցին, որ եկել էր, հերոս է։ Հաջորդ անգամ ինքն ադրբեջանցուն արդեն կբնութագրի հերոս, մեզ՝ հանցագործ»,- լրագրողների հիշեցմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, սովորական հանցագործներ են, ինչպես ադրբեջանցին, որը ներթափանցել էր ՀՀ սահման, կրակել Շաքիի բնակչի ոտքին, իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Այնուհետև վստահեցրեց․ «Ինչքան հոդված կա ՀՀ քրեական օրենսգրքում, Փաշինյանն ու իր շքախումբը դրանց համապատասխանում են»։
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: