Ադրբեջանցու՝ Շաքի հասնելը ՀՀ անվտանգության համակարգի խափանման հետևանք է. Տիգրան Աբրահամյան

«Մեր երկրում շատ վտանգավոր գործընթաց է տեղի ունենում։ Այն ուժերը, այն երկրները, որոնք ՀՀ-ի նկատմամբ թշնամաբար են տրամադրված ու թշնամաբար են գործում, ՀՀ իշխանությունների համար ավտոմատ կերպով դառնում են դաշնակիցներ։ Այն մարդիկ, որոնք մեր երկրում իրենց ներդրումն ունեն թե՛ տնտեսության, թե՛ քաղաքական դաշտում, այս իշխանությունների կողմից հռչակվում են թշնամիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով ՀՀ սահմանը հատած և Շաքի բնակավայր հասած ադրբեջանցուն՝ Աբրահամյանն ասաց. «Արդեն իսկ արձանագրվել են ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովող ինստիտուտների տոտալ խափանումները։ Պատճառներից մեկն այն է, որ ՀՀ-ում այն մարմինները, որոնք պատասխանատու են մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության համար, ֆունկցիոնալ առումով զբաղված են երկրում այլակարծությունը ճնշելով, մարդկանց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելով ու նրանց ազատությունից զրկելով։ Այն հայտարարությունը, որ Փաշինյանն արել է, լիովին արտահայտում է այն քաղաքական գիծը, որը այս իշխանություններն այսօր էլ շարունակում են»։

 

Ասուլիսն ամբողջությամբ

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment