Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում հանդիպել են

Ըստ Коммерсантъ-ի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում՝ Կասպյան գագաթնաժողովից հետո, փակ հանդիպում են անցկացրել։ Այդ մասին տեղեկացել է

Ըստ Коммерсантъ-ի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում՝ Կասպյան գագաթնաժողովից հետո, փակ հանդիպում են անցկացրել։ Այդ մասին տեղեկացել է։

Հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել։ Այն տևել է շուրջ 15 րոպե։ Հանդիպումը կազմակերպելու պայմանավորվածությունը ձեռք է բերել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով փակ նիստի ընթացքում նա այս հարցով առանձին զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Կասպյան գագաթնաժողովին, սակայն սպասել է դրա ավարտին՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։

Մինչ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքմենստան մեկնելը, Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում նախատեսված չէ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահի օգնականը չէր բացառել, որ միջոցառման ընթացքում նրանք կարող են շփումներ ունենալ։

Leave a comment