Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը։
Բանակցությունների ընթացքում կողմերը դիտարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ու փոխգործակցությանը վերաբերող առանցքային հարցեր։ Բացի երկկողմ օրակարգից, Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հեռանկարները և բազմակողմ ձևաչափերում երկու երկրներին հուզող խնդիրները։