Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 13-ից 15-ին Վրաստանի Բաթումի քաղաքում կմասնակցի վրացի հանրահայտ սպորտային մեկնաբան Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին:

Մրցաշարում հանդես կգան 9 լրագրողական թիմեր Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ռումինիայից, Իսրայելից, Եգիպտոսից, Թուրքիայից և Ադրբեջանից:

2002 թվականին կյանքից հեռացած Կոտե Մախարաձեն այս տարի կդառնար 100 տարեկան:

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը միջազգային մրցաշարերի բազմաթիվ հաղթող ու մրցանակակիր է:

Leave a comment