Թայսոն Ֆյուրիի վերադարձը կկայանա «Տոտենհեմի» ստադիոնում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրիի հերթական վերադարձը ռինգ կկայանա Լոնդոնի «Տոտենհեմ» ստադիոնում, հաղորդում է Sky Sports-ը։

37-ամյա բրիտանացի բռնցքամարտիկն ապրիլի 11-ին կմենամարտի ռուսաստանցի Արսլանբեկ Մախմուդովի հետ։ «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի տնային ստադիոնը հյուրընկալում է 62,850 հանդիսական։

Թայսոն Ֆյուրին 37 մենամարտում ունի 34 հաղթանակ։ Բրիտանացի բռնցքամարտիկը նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2024թ․ դեկտեմբերին՝ ռևանշ մենամարտում պարտվելով ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին։ Դրանից հետո նա երրորդ անգամ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Արսլանբեկ Մախմուդովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 23 մենամարտ ու տարել 21 հաղթանակ։

Leave a comment