Պատվերով չիպերի արտադրության աշխարհի առաջատար Taiwan Semiconductor Manufacturing Company-ն (TSMC) սեպտեմբերին տարեկան կտրվածքով ավելացրել է հասույթը 54.6%-ով՝ հասցնելով այն 511.86 մլրդ նոր թայվանական դոլարի (16.04 մլրդ դոլար)։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Տարվա առաջին ինն ամիսներին հասույթն աճել է 41.1%-ով՝ հասնելով 3.9 տրլն դոլարի։
Հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում եկամուտը, նախորդ ամիսների հասույթի վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա կատարված հաշվարկներով, աճել է 1.5 անգամ՝ կազմելով ռեկորդային 1.49 տրլն դոլար։ LSEG SmartEstimate-ի վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսումը 1.46 տրլն դոլար էր։
Երրորդ եռամսյակի ամբողջական հաշվետվությունը TSMC-ն կհրապարակի հոկտեմբերի 15-ին։
Հինգշաբթի Թայվանի ֆոնդային բորսայում առևտրի արդյունքներով ընկերության բաժնետոմսերն էժանացել են 1.4%-ով։
Ընկերության հաճախորդների թվում են ամերիկյան Apple-ն ու Nvidia-ն, ինչպես նաև ճապոնական Sony-ն։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։