Քաղաքականություն
09.10.2026 | 13:34
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հոկտեմբերի 19-22-ը ներառյալ չվճարվող արձակուրդում կլինի։
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքում հրապարակված կարգադրությունից։ Այն ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հիմք ընդունելով Ղազարյանի՝ հոկտեմբերի 6-ի դիմումը։
Պատգամավորին արձակուրդ տրամադրելու կարգադրության մեջ նշված են «ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասը։