Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները շփում են ունեցել Թուրքմենստանում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Սերդար Բերդիմուհամեդովը հանդիպել են Թուրքմենբաշի քաղաքի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։

Առաջնորդները բանակցություններ են վարել միջազգային հավաքի շրջանակներում։

Նրանք Թուրքմենստան են ժամանել՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Ադրբեջանի 8-րդ խորհրդակցական հանդիպմանը, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպից ծովի բնապահպանական գագաթնաժողովին։

Leave a comment