Հասարակություն
09.10.2026 | 14:06
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ի դեղատների ցանցում արձանագրել է էական խախտումներ․ ներմուծված որոշ ապրանքախմբեր վաճառվել են առանց համապատասխանության գնահատման պարտադիր փաստաթղթերի։ Դրանց իրացումը կասեցվել է, ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության։
ՇՎՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ համաձայն՝
– «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
– «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող մաքրող միջոցների ստուգման վերաբերյալ»,
– «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
– «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ»,
– «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
– «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման վերաբերյալ»,
– «Փաթեթվածքի անվտանգության ստուգման վերաբերյալ», ստուգաթերթերի։
Վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել է, որ Ընկերության կողմից ներմուծված՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի։
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ-ի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։