Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՊՀ գագաթնաժողովում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Համագործակցության և Թեհրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու նպատակով։
«Որպես երկխոսության և համագործակցության ճկուն ու արդյունավետ մեխանիզմ՝ պետք է ստեղծվի «ԱՊՀ անդամ պետություններ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափը», — նախագահի խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը։