Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպան պետք է պատրաստ լինի բանակցել Ռուսաստանի հետ մայրցամաքի ապագայի վերաբերյալ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո:
Նրա խոսքերը հրապարակվել են Ելիսեյան պալատի Facebook-ի էջում։
«Մենք՝ եվրոպացիներս, ունենք քննարկելու հարցեր: Ահա թե ինչու մենք պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ, երբ խոսքը վերաբերում է բարգավաճմանը, Եվրոպայի ապագային և անվտանգության ճարտարապետությանը: Այս ամենը պետք է պատրաստ լինի հիմա՝ եվրոպական մակարդակով, որպեսզի մենք կարողանանք պատրաստ լինել Ռուսաստանի հետ քննարկումներին, երբ ժամանակը գա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։