Նախօրեին խուլիգանության մեղադրանքով ձերբակալված «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով:
Գրականագետ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով կատարվածին, ասում է. «Ռեժիմը կախված է հարեւան պետությունների ռեակցիայից: Իշխանությունների նպատակն է՝ հայրենասիրական ցանկացած երեւույթ դուրս բերել բոլոր հնարավոր դիսկուրսներից: Արթուր Դանիելյանը բավականին կոշտ է արտահայտվում, սակայն վստահ եմ, որ կալանավորելու են նաեւ շատ մեղմ եւ ինտելիգենտ մարդկանց, ովքեր քննադատում են իրենց: Իշխանությունն այլեւս չունի տնտեսական լծակ՝ հասարակությանը կաշառելու համար: Նախկին իշխանությունները համընդհանուր կաշառքի մոդուլներն աշխատեցնում էին, իսկ այժմ բյուջեն բավականացնում է միայն այս խմբակի պարգեւավճարներին: Վախի միջոցառումներն ուղղված են նրանց դեմ, ովքեր դեռ չեն խոսում: Խոսողների դեմ ռեպրեսիվ միջոցառումների դիմելով՝ լռեցնելու են նրանց, ովքեր դեռ չեն խոսում: Միշտ էլ կգտնվեն արեւմտյան կառույցներ, որոնք կպաշտպանեն այս մոդելի բռնապետությունները, սակայն Արեւմուտքը հրաշալի հասկանում է, որ խոսքի ազատության խախտումն անթույլատրելի է, այն սրբազան ազատություն է: Եթե վարվեցողության կանոններ են խախտվել, դրա համար տուգանք է հասնում, տույժ, բայց ոչ կալանք, այն էլ` առանց տեսակցությունների: Այն խիստ անհամաչափ գործողություն է, որը կիրառվում է բացառապես վախ ստեղծելու համար»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: