Կիևն անցել է գոյատևման ռեժիմի․ քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքը

Կիևն անցել է գոյատևման ռեժիմի․ քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն AFP-ին տված հարցազրույցում մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը։ Նրա խոսքով՝ ջրամատակարարման աշխատանքի խափանումները կարող են հանգեցնել լայնածավալ ճգնաժամի։

Կիևը երկրորդ օրն անընդմեջ բախվում է հոսանքազրկման․ դադարեցվել է մետրոյի և էլեկտրատրանսպորտի երթևեկությունը, ինչի հետևանքով տրանսպորտային կոլապս է առաջացել։ Խափանվել է նաև ջրամատակարարման ենթակառուցվածքների և կոյուղու աշխատանքը։

«Կիևն անցել է գոյատևման ռեժիմի։ Նրանց, ովքեր մայրաքաղաքից դուրս ընկերներ կամ հարազատներ ունեն, խորհուրդ է տրվում դիտարկել իրենց մոտ ժամանակավորապես տեղափոխվելու հնարավորությունը», — նշել է Կլիչկոն՝ հավելելով, որ նման միջոցը կարող է անհրաժեշտ լինել առաջիկա ամիսներին։

Leave a comment