Իրանի հարոցով որևէ վերջնական բանի չհասնանք․ Թրամփը՝ Նեթանյահուի հետ հանդիպման մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև փետրվարի 11-ին Սպիտակ տանը երեք ժամ տևած փակ դռների ետևում բանակցությունները ավարտվել եբ առանց Իրանի վերաբերյալ հետագա գործողությունների վերաբերյալ հստակ համաձայնության գալու։

«Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից՝ տեսնելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնության գալ», – հանդիպումից կարճ ժամանակ անց գրել է Թրամփը Truth Social-ում։

«Եթե հնարավոր լինի, ես վարչապետին կհստակեցնեմ, որ սա կլինի նախընտրելի տարբերակը։ Եթե ոչ, մենք պարզապես պետք է տեսնենք, թե ինչ արդյունք կլինի», – հավելել է Թրամփը։

Նա հավելել է, որ Նեթանյահուի հետ հանդիպումը շատ լավ է անցնել։

Leave a comment