Դատարանը ոչ իրավաչափ է համարել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը (PAN.am)

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։

«Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, բողոքս բավարարել և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել»,-ասվում է գրառման մեջ:

Շահրամանյանի հեռախոսն առգրավել էին մայիսին:

Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հեռախոսի առգրավումը պայմանավորված էր 2023-ին բենզալցակայանի պայթյունով, սակայն հեռախոսը 2025 թվականի արտադրության է:

Leave a comment