Փաստաբան Ղևոնդ Պապոյանը գրում է․
«Պարզվում է՝ քննչական բաժնի քննիչը կարող է առանց որևէ իրավական հիմքի (առանց գույքը որպես իրեղեն ապացույց ճանաչելու կամ դրա վրա արգելանք դնելու մասին որոշում կայացնելու) ամիսներով կամայականորեն պահել քաղաքացու տրանսպորտային միջոցը և չվերադարձնել այն։ Որպես արդարացում բերվում է ընդհանրական ու անորոշ պատճառաբանություն, թե «մեքենան պահելու անհրաժեշտությունը դեռևս չի վերացել»։ Ու այդպես շատ երկար ժամանակ, չի բացառվում տարիներով քննիչը կարող է չվերադարձնել քաղաքացու տրնասպորտային միջոցը։
Սակայն աբսուրդն այսքանով չի ավարտվում։ Երբ քննիչի անգործությունը բողոքարկում ես հսկող դատախազին, վերջինս բողոքը պարզապես վերահասցեագրում է. հենց այդ նույն քննիչին, ում գործողություններն ու անգործությունն էլ հենց բողոքարկվում էին։
Ստացվում է փակ, արատավոր մի շրջան, որտեղ քաղաքացին մնում է անպաշտպան, իսկ օրենքի կամայական մեկնաբանումը դառնում է սովորական աշխատաոճ»։