Քաղաքականություն
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում անցկացվում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միջոցառումները սկսվել են Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի կողմից ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին և Իրանի նախագահին դիմավորելու արարողությամբ:
Առաջնորդները խմբային լուսանկար են արել նախքան հանդիպմանը անցնելը, որը սկզբում անցկացվել է նեղ կազմով, իսկ այժմ ընթանում է ընդլայնված կազմով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի