Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված ջանքերի համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը կարժանանան Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Պետության ղեկավարն այս մասին գրել է X սոցիալական ցանցում իր էջում՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության առաջմղման գործում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։

«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված նախագահ Թրամփի պատմական ջանքերը կարժանանան պատշաճ գնահատանքի՝ այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման ժամանակ»,- ասված է գրառման մեջ։

Leave a comment