ՌԴ-ն պատրաստ է ամեն ինչ անել Իրանին օգնելու համար. Պուտինը՝ Փեզեշքիանին

Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում Իրանին օգնելու համար։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։

«Իրանը Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտությունը դադարեցնելու իրական փորձեր է ձեռնարկում, Ռուսաստանը գիտի այդ մասին»,-ընդգծել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ՌԴ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի արդյունքներով աճել է ավելի քան 21%-ով, և ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում այդ միտումը պահպանվում է։

Պուտինը նաև խնդրել է լավագույն մաղթանքները փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։

Հավելենք, որ Թուրքմենստանում վաղը կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը և Կասպիական բնապահպանական գագաթնաժողովը, որին ժամանել են բոլոր 5 մերձկասպյան պետությունների ղեկավարները, այդ թվում՝ Իրանի նախագահը։

Sputnik Արմենիա

Leave a comment