Ուրալօղլու. «Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղու շնորհիվ ամրապնդում ենք հաղորդակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև»

«Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղային գծի շնորհիվ մենք ամրապնդում ենք երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև», – հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, որ 224 կիլոմետրանոց երկաթուղու նախագծի իրականացման աշխատանքները շարունակվում են:

Ուրալօղուն հայտնել է նաև, որ Թուրքիան նոր նախագծեր է իրականացնում՝ ուղղված տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացմանը և երկաթուղային ցանցի ամրապնդմանը:

Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգիծը, որի հիմնարկեքը կայացել է անցյալ տարվա օգոստոսին և որը Թուրքիան կապելու է Ադրբեջանի հետ՝ միացնելով Նախիջևանը Ադրբեջանի մյուս շրջանների հետ, նախատեսվում է շահագործման հանձնել 2029 թվականին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, որ TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի, ապա նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացում:

 

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment