ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 605.2 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 0․7%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 88․6%-ով և կազմել 273,504.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 1․8%-ով և կազմել է 1,213,754.2 մ3։ Գիպսի արտադրությունը աճել է 39․8%-ով՝ կազմելով 25,804.0 տոննա։
Կրի արտադրությունը աճել է 37․9%-ով և կազմել 35,231.0 տոննա։ Ավազի արտադրությունն նվազել է 5․1%-ով՝ կազմելով 4,943.3 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 69․7%-ով և կազմել 82,037.3 տոննա։