Հայաստանն ու Ղրղզստանը կխստացնեն միգրացիոն վերահսկողությունը

Հոկտեմբերի 8-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղրղզստանի կառավարությունների միջև քաղաքացիների այցելությունների ու գտնվելու կարգի մասին համաձայնագրի, ինչպես նաև հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկներին:

Ինչու է դա կարևոր. Նոր համաձայնագրով հստակեցվում են երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունների, առանց գրանցման գտնվելու ժամկետներն ու անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև խորացվում է համագործակցությունը անօրինական միգրացիայի դեմ պայքարում:

Կարգավորման հիմնական պայմանները.

  • Մուտքի և գտնվելու ժամկետներ. Երկու երկրների քաղաքացիները հավասար հիմունքներով իրավունք կունենան մյուս պետության տարածք մուտք գործել, ելք կատարել, տարանցիկ տեղաշարժվել և գտնվել մինչև 90 օր ժամկետով (180 օրվա ընթացքում):

  • Հաշվառման պահանջ. Երկրում 30 օր գտնվելուց հետո քաղաքացիները պարտավոր են գրանցվել ներքին գործերի մարմիններում:

  • Ճամփորդական փաստաթղթեր. ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնց թվում են անձնագիրը, նույնականացման քարտը, դիվանագիտական անձնագիրը և այլն:

  • Ռեադմիսիոն արձանագրություն. Հավանության է արժանացել նաև հետընդունման մասին համաձայնագրի կիրարկման կարգը, որը նպատակաուղղված է ապօրինի միգրացիայի դեմ համատեղ պայքարին:

Leave a comment