https://arm.sputniknews.ru/20261008/microsoft-y-zrkvel-e-otarerkrja-ashkhatakicneri-hamar-vizaner-hajcelu-iravunqic-107873832.html
Microsoft-ը զրկվել է օտարերկրյա աշխատակիցների համար վիզաներ հայցելու իրավունքից
Microsoft-ը զրկվել է օտարերկրյա աշխատակիցների համար վիզաներ հայցելու իրավունքից
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները որոշել են կասեցնել Microsoft-ի մասնակցությունն այն ծրագրին, որն ընկերություններին թույլ է տալիս աշխատանքի… 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T20:22+0400
2026-10-08T20:22+0400
2026-10-08T20:22+0400
microsoft
վիզա
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98487340_0:0:1601:901_1920x0_80_0_0_ca13a94f4aa4b436d2c6ff7e83574e79.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները որոշել են կասեցնել Microsoft-ի մասնակցությունն այն ծրագրին, որն ընկերություններին թույլ է տալիս աշխատանքի ընդունել օտարերկրյա մասնագետների, ովքեր հետագայում կարող են հավակնել «գրին քարտ» ստանալուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը չարաշահել է այդ համակարգը՝ միաժամանակ կրճատելով ամերիկացի աշխատակիցներին և աշխատողներ ներգրավելով արտերկրից։Փոխնախագահը պնդում է, որ անցած տարվա ընթացքում Microsoft-ը կրճատել է շուրջ 6 հազար ամերիկացի աշխատակցի՝ միաժամանակ ստանալով 6,3 հազար աշխատանքային վիզա և գրեթե 3 հազար «գրին քարտ» օտարերկրյա մասնագետների համար։Նրա խոսքով՝ ծրագրին մասնակցությունը կասեցնելուց հետո Microsoft-ն այլևս չի կարողանա դիմումներ ներկայացնել օտարերկրյա աշխատակիցների համար H-1B աշխատանքային վիզաներ և կացության իրավունք ստանալու նպատակով։Վենսն ընդգծել է՝ ԱՄՆ իշխանություններն ակնկալում են, որ Microsoft-ը և մյուս խոշոր ընկերություններն առաջին հերթին աշխատանքի կընդունեն ԱՄՆ քաղաքացիներին։Անդրադառնալով այն պատճառներին, թե ինչու են գործատուները նախապատվությունը տալիս օտարերկրյա մասնագետներին, փոխնախագահը մատնանշել է վիզային կարգավիճակի պահպանման հարցում վերջիններիս կախվածությունն ընկերությունից։ Նրա կարծիքով՝ դա ստիպում է այդպիսի աշխատակիցներին համաձայնել ավելի ցածր աշխատավարձի և նրանց ընդունելն ավելի գրավիչ է դարձնում բիզնեսի համար։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98487340_0:0:1421:1065_1920x0_80_0_0_2f0fad346e99d0d77fa587c372565735.jpg.webp
microsoft, վիզա, ամն
microsoft, վիզա, ամն
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները որոշել են կասեցնել Microsoft-ի մասնակցությունն այն ծրագրին, որն ընկերություններին թույլ է տալիս աշխատանքի ընդունել օտարերկրյա մասնագետների, ովքեր հետագայում կարող են հավակնել «գրին քարտ» ստանալուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը չարաշահել է այդ համակարգը՝ միաժամանակ կրճատելով ամերիկացի աշխատակիցներին և աշխատողներ ներգրավելով արտերկրից։
«Միացյալ Նահանգներում չկա մեկ այլ այդպիսի ընկերություն, որը, ցավոք, այս համակարգն ավելի շատ չարաշահած լինի, քան Microsoft-ը։ Մենք որոշել ենք Microsoft-ի համար կասեցնել այս ծրագրի գործողությունը»,-լրագրողներին հայտարարել է Վենսը։
Փոխնախագահը պնդում է, որ անցած տարվա ընթացքում Microsoft-ը կրճատել է շուրջ 6 հազար ամերիկացի աշխատակցի՝ միաժամանակ ստանալով 6,3 հազար աշխատանքային վիզա և գրեթե 3 հազար «գրին քարտ» օտարերկրյա մասնագետների համար։
«Այլ կերպ ասած՝ եթե հաշվենք, նրանք յուրաքանչյուր աշխատակցի փոխարինել են մեկուկես օտարերկրյա աշխատակցով»,-ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ ծրագրին մասնակցությունը կասեցնելուց հետո Microsoft-ն այլևս չի կարողանա դիմումներ ներկայացնել օտարերկրյա աշխատակիցների համար H-1B աշխատանքային վիզաներ և կացության իրավունք ստանալու նպատակով։
Վենսն ընդգծել է՝ ԱՄՆ իշխանություններն ակնկալում են, որ Microsoft-ը և մյուս խոշոր ընկերություններն առաջին հերթին աշխատանքի կընդունեն ԱՄՆ քաղաքացիներին։
Անդրադառնալով այն պատճառներին, թե ինչու են գործատուները նախապատվությունը տալիս օտարերկրյա մասնագետներին, փոխնախագահը մատնանշել է վիզային կարգավիճակի պահպանման հարցում վերջիններիս կախվածությունն ընկերությունից։ Նրա կարծիքով՝ դա ստիպում է այդպիսի աշխատակիցներին համաձայնել ավելի ցածր աշխատավարձի և նրանց ընդունելն ավելի գրավիչ է դարձնում բիզնեսի համար։