«Thriller»-ի լեգենդար բաճկոնն աճուրդի է հանվում

Փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի 1983 թվականի լեգենդար «Thriller» տեսահոլովակի սև-կարմիր կաշվե բաճկոնը դեկտեմբերի 7-9-ը Աբու Դաբիում կհանվի աճուրդի։ Այս մասին պաշտոնապես հայտնել է «Julien’s Auctions» աճուրդային տունը։

«Մայքլ Ջեքսոն. Նորաձևության ժառանգությունը» (Michael Jackson: The Fashion Legacy) խորագրով աճուրդում կուլտային բաճկոնի սկզբնական գինը գնահատվում է ավելի քան 10 միլիոն դոլար։ Միջոցառման ընթացքում վաճառքի կհանվեն նաև երգչի բեմական կոստյումները, տեսահոլովակների հագուստներն ու անձնական զգեստները, որոնք ստեղծվել են նրա դիզայներներ Դենիս Թոմփքինսի և Մայքլ Բուշի կողմից։

Հատկանշական է, որ նույն այս սև-կարմիր բաճկոնը «Julien’s Auctions» աճուրդային տան կողմից 2011 թվականին Կալիֆոռնիայում վաճառվել էր 1,8 միլիոն դոլարով։ Տարիների ընթացքում երաժշտական լեգենդի անձնական իրերի պատմական արժեքն ու պահանջարկն աճել են անհամեմատելի մասշտաբներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment